«Աուտիզմ մոլորակ» ֆիլմի ցուցադրություն
Ապրիլի 25-ին՝ ժամը 20:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի
կունենա «Աուտիզմ մոլորակ» ֆիլմի ցուցադրությունը:
Միջոցառումն իրականացվում է «Աուտիզմ ազգային հիմնադրամի» և «Իմ ուղին»
ուսումնավերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ:
Վավերագրական ֆիլմի հիմնական հերոսները մեր կողքին ապրող աուտիզմ ունեցող
երեխաներն են, նրանց ընտանիքի անդամներն ու այն մարդիկ, ովքեր ջանք ու
եռանդ չեն խնայում այդ երեխաների ապագան առավել լուսավոր դարձնելու համար:
2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միաձայն հայտարարեց ապրիլի 2-ն
Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր՝ ընդգծելով աուտիզմ ունեցող
երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը,
որպեսզի նրանք վարեն լիարժեք ու բովանդակալից կյանք. ամբողջ ապրիլ ամիսը
նվիրված է աուտիզմ ունեցող մարդկանց խնդիրների լուսաբանմանն ու իրազեկմանը:
Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո կանցկացվի զրույց-քննարկում:
Մուտքն ազատ է..
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Ереванский русский драматический театр имени Ко...
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։