Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշար. Ավետ Տերտերյան. «Ճանապարհ դեպի Սիմֆոնիաներ»
Աննա Մայիլյան՝ մեցցո սոպրանո
Արմինե Խաչատրյան՝ սոպրանո
Լուիզա Երեմյան՝ սոպրանո
Էլեն Կիրակոսյան՝ դաշնամուր
Նարինե Ավետիսյան` երաժշտագետ
Այցելեք Հատուկ միջոցառումների սրահ` վայելելու Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը. Աննա Մայիլյանը ներկայացնում է` Ավետ Տերտերյան. «Ճանապարհ դեպի Սիմֆոնիաներ»:
Գինը` 2000 ՀՀ դրամ:
Կարևոր է. համերգի սկիզբը` ժ. 20.00-ին: Համերգի ընթացքում սրահի մուտքն արգելված է:
Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:
Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
