«Է»
Ըստ Վլադիմիր Նաբոկովի
«Է»
«Է» /Աստվածային էություն/ ներկայացման հիմքում Վլադիմիր
Նաբոկովի «Բառը» պատմվածքն է։
Հանդիսատեսը ըն․ կղմվում է հերոսի երազի մեջ, ով կորցրել է իր էությունը, ինքնությունը մերկացած՝ և՛ մարմնով, և՛ նյարդերով, «ոգեշնչված երազական հովերով» հայտնվում է դրախտում։ Նա փորձում է խոսել երկնայինների հետ, պատմել այն մասին, որ «հեռու-հեռու» աստվածային աստղերից հրաշագույներից մեկում մի երկիր կա՝ իմ երկիրը, որը խավարի մեջ, ուշագնաց, Աստծո օգնության կարիքն ունի։
Եվ ահա հրեշտակը նրա ականջին շշնջում է փրկության բառը․ «Մի պահ հրեշտակը իր հզոր թևերով գրկեց ինձ ու ասաց մեկ-միակ մի բառ»։
«Է»-ն աղոթք -ներկայացում է։ Այն մտորում է ցավի ու տառապանքի մասին, հայրենիքի հանդեպ սիրո խոստովանություն է։
Դերերում
Մարիկա Դովլաթբեկյան
Կարեն Խաչատրյան
Անդրանիկ Միքայելյան, Հարություն Հովհաննիսյան
Ռոզի Աղաջանյան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Կազմակերպիչ՝ Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն ՊՈԱԿ
