«Է»
Ըստ Վլադիմիր Նաբոկովի
«Է»
Դերերում՝
Կարեն Խաչատրյան
Մարիկա Դովլաթբեկյան
Ռոզի Աղաջանյան
Անդրանիկ Միքայելյան
«Է» /Աստվածային էություն/ ներկայացման հիմքում Վլադիմիր
Նաբոկովի «Բառը» պատմվածքն է։
Հանդիսատեսը ընկղմվում է հերոսի երազի մեջ, ով կորցրել է իր էությունը, ինքնությունը մերկացած՝ և՛ մարմնով, և՛ նյարդերով, «ոգեշնչված երազական հովերով» հայտնվում է դրախտում։ Նա փորձում է խոսել երկնայինների հետ, պատմել այն մասին, որ «հեռու-հեռու» աստվածային աստղերից հրաշագույններից մեկում մի երկիր կա՝ իմ երկիրը, որը խավարի մեջ, ուշագնաց, Աստծո օգնության կարիքն ունի։
Եվ ահա հրեշտակը նրա ականջին շշնջում է փրկության բառը․ «Մի պահ հրեշտակը իր հզոր թևերով գրկեց ինձ ու ասաց մեկ-միակ մի բառ»։
«Է»-ն աղոթք - ներկայացում է։ Այն մտորում է ցավի ու տառապանքի մասին, հայրենիքի հանդեպ սիրո խոստովանություն է։
Բեմադրությունը՝ Զառա Անտոնյանի
Բեմանկարչությունը՝ Ալինա Ալեքսանյանի
Թարգմանիչ՝ Նունե Վարդանյան
Մրցանակներ՝
«Արտավազդ» 2025թ.
«Լավագույն կամերային ներկայացում»
Փառատոներ՝
«Вдохновение» Մոսկվա 2025 թ.
«Свидания на Театральной» Ռյազան 2025 թ.
Ժանր՝ դրամա
Տևողություն՝ 40 րոպե
Տարիք՝ 12+
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:
Կազմակերպիչ՝ Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն ՊՈԱԿ
