Ֆարս Մաժոր
Վահրամ Սահակյան
Գնված տոմսերը վերադարձի և փոխանակման ենթակա չեն։
Դեկտեմբերի 11, 19։30
Հ. Պարոնյանի անվան թատրոնում
«ՖԱՐՍ ՄԱԺՈՐ»-ը նույնպիսի բացառիկ տրագիկոմեդիա է, ինչպես եւ նույն հեղինակների «Խաթաբալադա»-ն եւ «Մեա Կուլպա»-ն։ Սա ոչ քաղաքական, երեւակայական, ահավոր ծիծաղելի եւ չափազանց տխուր տրագիկոմեդիա է՝ կատարվող տիեզերքում, Նոյյան Տապանում, միջնադարում, դժոխքում եւ իհարկե՝ մեր օրերում։ Կտեսնեք բազմաթիվ պատմական դեմքերի՝ Նոյին, Արտավազդ Բ-ին, Տրդատ Գ-ին, կույս Հռիփսիմեին, Գրիգոր Լուսավորչին, Ձենով Օհանին եւ իհարկե՝ Ցրրան Վերգոյին, որոնց մարմնավորում են Գեւորգ Մինասյանը, Իրինա Դանիելյանը, Արման Ղազարյանը, Ավո Խալաթյանը, Սերգեյ Գրիգորյանը, Էդգար Անդրեասյանը եւ Արման Մաթեւոսյանը։
Հեղինակ Վահրամ Սահակյան, բեմադրիչ Արթուր Սահակյան,
Երաժշտությունը Արմեն Մարտիրոսյանի և Վահե Հայրապետյանի
Ներկայացումը նվիրվում է Արամայիս Սահակյանի հիշատակին։
(Երկու մասից է, տեւողությունը՝ առաջին մասը 1 ժամ 15 րոպե, երկրորդ մասը՝ 45 րոպե)
Բաց մի թողեք այս սքանչելի տրագիկոմեդիան։
Անչափահասների մուտքն արգելված է։
Արժեքը 3000, 4000, 5000, 6000, 7000, 8000 և 10.000 դրամ
Գնված տոմսերը վերադարձի և փոխանակման ենթակա չեն։
Կազմակերպիչ՝ Վահրամ Սահակյան ԱՁ
