Ֆարս Մաժոր Blitz
Վահրամ Սահակյան
Գնված տոմսերը վերադարձի և փոխանակման ենթակա չեն։
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 20-ին կայանալիք ՖԱՐՍ ՄԱԺՈՐ blitz-ը՝ թատերաշրջանի վերջին ներկայացումն է
ՖԱՐՍ ՄԱԺՈՐ blitzը՝ հանդիսատեսի կողմից արդեն շատ բարձր գնահատված եւ սիրված «ՖԱՐՍ ՄԱԺՈՐ» տրագիկոմեդիայի նորացված, թարմացված, հղկված, արագացված եւ դինամիկ տարբերակն է։ Սա ոչ քաղաքական, երեւակայական, ահավոր ծիծաղելի եւ չափազանց տխուր տրագիկոմեդիա է, իսկ պատմական եւ ժամանակակից կերպարներին մարմնավորում են Գեւորգ Մինասյանը, Իրինա Դանիելյանը, Արման Ղազարյանը, Սերգեյ Գրիգորյանը, Էդգար Անդրեասյանը եւ Արման Մաթեւոսյանը։
Հեղինակ Վահրամ Սահակյան, բեմադրիչ Արթուր Սահակյան («ԽԱԹԱԲԱԼԱԴԱ»-ի եւ «ՄԵԱ ԿՈՒԼՊԱ»-ի հեղինակներ)
Երաժշտությունը Արմեն Մարտիրոսյանի և Վահե Հայրապետյանի
Ներկայացումը նվիրվում է Արամայիս Սահակյանի հիշատակին։
Նոր տարբերակն ընթանում է մեկ գործողությամբ, տեւողությունը 90 րոպե (+ -10 րոպե)
Բաց մի թողեք այս սքանչելի տրագիկոմեդիան։
Անչափահասների մուտքն արգելված է։
Գնված տոմսերը վերադարձի և փոխանակման ենթակա չեն։
Արժեքը 3000, 4000, 5000, 6000, 7000, 8000, 10.000 եւ 12.000 դրամ
Կազմակերպիչ՝ Վահրամ Սահակյան ԱՁ
