Սուրբ Անտոնիոսի հրաշքը
«Սուրբ Անտոնիոսի հրաշքը»
Մորիս Մետերլինկ
Ժանր՝ միստիկ կատակերգություն
Տևողություն՝ 1 ժամ 25 րոպե
Տարիք՝ 12+
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 դրամ:
_
Մահացել է ծեր, հարուստ օրիորդ Օրտանսը: Վշտացած բարեկամները հավաքվել են, ժառանգությունը կիսել: Շուտով պիտի սկսվի սգո արարողությունը... Բայց ահա հայտնվում է մեկը, ով իրեն կոչում է սուրբ Անտոնիոս, և հայտնում, որ եկել է հանգուցյալին հարություն տալու: Անկոչ հյուրին փորձում են վռնդել, ծաղրում են, վիրավորում, բայց նա հաստատակամ է իր որոշման մեջ:
Եվ... օ՜, հրաշք, հանգուցյալը շունչ է առնում: Հենց այստեղ էլ սկսվում է ամենատարօրինակը...
Ակամայից հարց է ծագում՝ արդյո՞ք կյանքում ամեն քայլ արվում է ինքնակամ, թե՞ ամեն ինչ ի վերուստ որոշված է, և մարդիկ պարզապես խամաճիկի պես կրկնում են վաղուց հայտնի սցենարը՝ ինչպես դա լինում է թատրոնում:
_
Բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի
Բեմի ձևավորումը և զգեստները՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի
Երաժտական ձևավորումը՝ Նարեկ Բաղդասարյանի
Գրիմի նկարիչ՝ Անյա Բարոյան
Լույսի նկարիչ՝ Զարուհի Թարխանյան
Ազդագրի հեղինակ՝ Անի Հովակ
Դերերում՝
Վարշամ Գևորգյան
Տաթև Ղազարյան
Արմինե Անդրեասյան
Անդրանիկ Միքայելյան
Սերգեյ Թովմասյան
Նարեկ Բաղդասարյան
Հարություն Սարգսյան
Միլենա Ղազարյան
Մարիա Սեյրանյան
Հարություն Հովհաննիսյան
Կորյուն Բուդուրյան
Ալլա Սահակյան
Կարինե Ծատուրյան
Զառա Հակոբյան
Հայկ Պետրոսյան
Գևորգ Մարգարյան
Լիլի Գալստյան
Հատուկ շնորհակալություն Բելգիայի Հայկական Մշակութային կենտրոն` «Հայի տուն» տնօրինությանը ներկայացումը հովանավորելու ու աջակցելու համար:
Հատուկ շնորհակալություն Մարո Փարյանին:
Կազմակերպիչ՝ Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն ՊՈԱԿ
