Սուրբ Անտոնիոսի հրաշքը
Մորիս Մետերլինկ
«Սուրբ Անտոնիոսի հրաշքը»
Դերերում՝
Վարշամ Գևորգյան
Ալլա Սահակյան
Տաթև Ղազարյան
Արմինե Անդրեասյան
Անդրանիկ Միքայելյան
Սերգեյ Թովմասյան
Նարեկ Բաղդասարյան
Հարություն Սարգսյան
Միլենա Ղազարյան
Մարիա Սեյրանյան
Հարություն Հովհաննիսյան
Կորյուն Բուդուրյան
Կարինե Ծատուրյան
Զառա Հակոբյան
Հայկ Պետրոսյան
Գևորգ Մարգարյան
Լիլի Գալստյան
Մահացել է ծեր, հարուստ օրիորդ Օրտանսը: Վշտացած բարեկամները հավաքվել են, ժառանգությունը կիսել: Բայց ահա հայտնվում է մեկը, ով իրեն կոչում է սուրբ Անտոնիոս, և հայտնում, որ եկել է հանգուցյալին հարություն տալու: Անկոչ հյուրին փորձում են վռնդել, ծաղրում են, վիրավորում, բայց նա հաստատակամ է իր որոշման մեջ:
Եվ... օ՜, հրաշք, հանգուցյալը շունչ է առնում: Հենց այստեղ էլ սկսվում է ամենատարօրինակը…
Ակամայից հարց է ծագում՝ արդյո՞ք կյանքում ամեն քայլ արվում է ինքնակամ, թե՞ ամեն ինչ ի վերուստ որոշված է, և մարդիկ պարզապես խամաճիկի պես կրկնում են վաղուց հայտնի սցենարը՝ ինչպես դա լինում է թատրոնում:
Բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի
Բեմի ձևավորումը և զգեստները՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի
Երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Բաղդասարյանի
Գրիմի նկարիչ՝ Անյա Բարոյան
Լույսի նկարիչ՝ Զարուհի Թարխանյան
Ժանր՝ միստիկ կատակերգություն
Տևողություն՝ 1 ժամ 25 րոպե
Տարիք՝ 12+
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 դրամ:
Կազմակերպիչ՝ «Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն» ՊՈԱԿ
