«Էլի կգա՞ս»
ՇՈՒՆՉ թատրոնը «կոտրում է» բեմի սահմանները՝ թատրոնին տալով նոր շունչ;
Պրեմիերա — «Էլի կգա՞ս» -Մայիսի 28-ին
Սիրային դրամա՝ այն սիրո մասին, որը փոխում է մարդուն, ստիպում վերաիմաստավորել կյանքը, ընտրությունները և նույնիսկ ինքն իրեն։
Սա պարզապես ներկայացում չէ։
Սա թատրոնի մի ձև է, որը դուք դեռ չեք տեսել։
Ներկայացումը կկայանա հյուրանոցի ճեմասրահում՝ ստեղծելով ջերմ, կենդանի ու բացառիկ մթնոլորտ, որտեղ բեմի և հանդիսատեսի միջև սահման պարզապես չի լինելու։
Տեղերը խիստ սահմանափակ են՝ ընդամենը 55 հանդիսատեսի համար։
Բեմադրիչ՝ Սամսոն Մովսեսյան
Դերերում՝ Սեյրան Մովսիսյան, Լիլի Էլբակյան
Տնօրեն՝ Սամվել Դանիելյան
Պրոդյուսեր՝ Սեյրան Մովսիսյան
19:30 – 20:00 — գինու հյուրասիրություն
20:00 – 21:00 — ներկայացում
21:00-ից հետո — քննարկում ոլորտի մասնագետների հետ՝ սիրո, հարաբերությունների և մարդկային փոփոխությունների մասին։
Կենդանի էմոցիաներ, անկեղծ խոսակցություններ և երեկո, որը դեռ երկար կմնա հիշողության մեջ։
Հասցե՝ «Վիլլա Այգեձոր», Այգեձոր 23
Տոմսերի արժեքը՝ 8000,10000 և 12000 դրամ
Կազմակերպիչ՝ Շունչ թատրոն
