Փորձի փոխանակման ժամ. Ոչ վերբալ հաղորդակցություն
ԷՕՆում կրկին փորձի փոխանակման ժամ է, և այս անգամ մենք հրավիրում ենք ձեզ մասկացնել ոչ վերբալ հաղոդրակցության թրեյնինգի, որը կկայանա չորեքշաբթի` հուլիսի 9-ին ժամը 19:00-ին: Հանդիպումը կվարի կոնֆլիկտաբան և ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ Արշալույս Մուշկամբարյանը: Հանդիպման ընթացքում մասնագետը մեզ կծանոթացնի ոչ վերբալ հաղորդակցության տարրերի` ժեստերի, դեմքի արտահայտությունների, մարմնի շարժումների և այլ էլեմենտների հետ, ինչպես նաև կսովորեցնի, թե ինչպես հասկանալ մարդուն առանց նրա հետ շփվելու:
Արշալույս Մուշկամբարյանը զբաղվում է ոչ վերբալ հաղորդակցությամբ ավելի քան վեց տարի, ունի գիտական հոդվածներ, տպագրվում է ամսագրերում և վարել է բազմաթիվ թրեյնինգներ և սեմինարներ արտերկրում և Հայաստանում:
Մուտքը` 1000 դրամ (ներառյալ թեյ/սուրճ/քաղցրավենիք/մրգեր):