Փրկության քարտեզ
Ռեժիսոր` Արամ Շահբազյան
Պրեմիերա
Ֆիլմը պատմում է 19- րդ դարի վերջի և 20- րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների, հատկապես Հայոց ցեղասպանության ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին: Ֆիլմը փաստագրություն է և կառուցվում է միայն իրական փաստերի հիման վրա: Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են հայ ազգի կոտորածները: Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա, Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա): Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմանդիրները: Իրենց անծանոթ, մի խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել: Եվ նրանք, Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով,տարբեր երկրներից գալով հայոց հող` նվիրվել են նրա ժողովրդին անմնացորդ ու անձնուրաց:
Ֆիլմը վարում է ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելույթան ճանապարհը, նա գծում է «Փրկության քարտեզը»:
Հայոց Ցեղասպանության 100- րդ տարվան ընդառաջ, ֆիլմը նվիրվում է Մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք ամբողջ հայ ժողովրդի և մարդասիրական հայացքներ դավանող ու վեհ արժեքները գնահատող բոլոր մարդկանց անունից:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: