Դոգմա
Զառա Գևորգյան` վոկալ, խոսքերի հեղինակ
Հենո Գրիգորյան` կիթառ, երգահան
Վարդան Գրիգորյան` բաս կիթառ, պրոդյուսեր
Գոռ Ավետիսյան` հարվածային գործիքներ
Մի շարք երաժշտական մրցանակների արժանացած, արդեն միջազգային ճանաչում ունեցող «Դոգմա» ռոք խումբը 2015 թ. մայիսի 23- ին մենահամերգով հանդես կգա «32 Թատրոնում»։ Համերգի ընթացքում խումբը կկատարի մի քանի նոր ստեղծագործություններ գալիք ալբոմից:
«Դոգմա» ռոք խմբի երաժշտությունը հայկական էթնիկ մեղեդու և պրոգրեսիվ մետալի տարրերի բացառիկ ու բարդ համակցություն է, որը լսողին կարող է հուժկու լեռնային լանդշաֆտից տեղափոխել արևի տակ ծփացող խաղաղ ծիրանիների այգի:
«The Classic Rock Presents Prog» բրիտանական աշխարհահռչակ ամսագիրը «Դոգմայի» երաժշտությունը բնութագրում է այսպես. «Ագրեսիվ ռիթմեր, էթնիկ թրթիռներ և փսիխոդելիկ հնչողություն՝ ամենը պարուրված ապշեցուցիչ նրբագեղ կանացի վոկալով»։
«Դոգման» մասնակցել է բազմաթիվ հայտնի միջազգային փառատոնների։ Բոլորովին վերջերս խումբը մրցանակ է շահել «Ֆենիքս» կովկասյան երաժշտության մրցանակաբաշխության «Երաժշտության զարգացման համար» նոմինացիայում ( Թբիլիսի):