Cosmopolitan shopping night 2013
Կոսմոպոլիտան Հայաստանն արդեն երրորդ տարին անընդմեջ՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպում է հետաքրքիր և անակնկալներով լի շոփինգ տոն: Սեպտեմբերի 19-ին Երևանի լավագույն խանութների և սպասարկման կենտրոնների դռները բաց կլինեն մինչև ուշ գիշեր, և ամենուր քեզ կսպասեն անակնկալներ:
Իսկ սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 21:00-ից միացիր Afterparty-ին:
Անհրաժեշտ է ապահովել ընդամենը 2 պայման՝
Մուտքի մոտ ներկայացնել 50 000 ՀՀ դրամ և ավել արժեքով կտրոններ`սեպտեմբերի 19-ին կատարված գնումներից: Կտրոնները պետք է լինեն միայն “Կոսմո շոփինգ իշեր” միջոցառման կլոր տարբերանշանով խանութներից:
Երեկույթի dress code-ը բոլոր տեսակի, գույների և ուղղությունների զոլերն են: Զոլավոր կարող է լինել ինչպես ամբողջ կերպարդ, այնպես էլ որևէ երևացող դետալ: