Այլ
Դասախոսություն. «Երիտասարդների ժամանակակից հարցերու պատասխաններ»
Նարեկացի Արվեստի Միությունը հունիսի 15- ին՝ ժամը 15:00- ին, հրավիրում է ներկա գտնվելու կանադահայ Տեր Սերոբ քահանա Ազարյանի՝ «Երիտասարդների ժամանակակից հարցերու պատասխաններ» խորագրով դասախոսությանը:
Տեր Սերոբ Ազարյանը 2007 թվականին տեղափոխվել և ծառայության է անցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ԱՄՆ- ի Արևմտյան Թեմում: 2011 թվականից ծառայում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կանադայի Հայոց Թեմում: Այժմ ազատ քահանա է ԱՄՆ- ում:
Տեր Հայրը ունի բազմաթիվ աշխատություններ, դասախոսություններ և հոդվածներ՝ աստվածաբանական, եկեղեցական, ազգային թեմաներով: Հեղինակ և թարգմանիչ է: Դասախոսություններ է վարել և գրքեր գրել՝ «Թալմուտական հրեություն», «Առձեռն Արարողակարգ Հայաստանյաց եկեղեցոյ» և այլ թեմաներով:
Մուտքն ազատ է:
