Երաժշտական մեդիտացիա Արաշ Ազադիի հետ
Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու ձայնային էքսպերիմենտի: Այն կտրում է միտքն ամենօրյա կյանքից՝ կենտրոնացնելով ձայների ու դրանց ներքին սուբյեկտիվ հարաբերությունների վրա: Այս էքսպերիմենտը կարող է իսկական փրկիչ դառնալ մեր արագ և ցրված առօրյայի պարագայում:
“Meditation with sounds”-ը երաժշտական-մեդիտացիոն սեսսիաների սերիա է՝ հիմնված տարբեր էլեկտրո-ակուստիկ կտորներրի վրա: Յուրաքանչյուր սեսիայի տևողությունն առավելագույնը 45 րոպե է: Մասնակիցները (մինիմում 5, մաքսիմում 10) հարմարավետ նստում են շրջանների մեջ և միացնում են ականջակալները: Սկսվում է մեդիտացիան, որը կատարվում է շնորհիվ լսվող ձայների (ներառյալ բնության, պատմական տեղերի և քաղաքային կյանքի ձայնագրությունները):
Խնդրում ենք Ձեզ հետ բերել սեփական ականջակալները և նախօրոք ամրագրել Ձեր տեղը:
Մուտքավճարը՝ 1000 դրամ:
