Կինո
Կինոչորեքշաբթի. «Նա, ով մեր կողքին է»
Հուլիսի 1-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը հրավիրում է վավերագրական ֆիլմի սիրահարներին` ներկա գտնվելու Ժաննա Նազարյանի հեղինակած «Նա, ով մեր կողքին է» փաստագրական ֆիլմի դիտմանը:
Ֆիլմը պատմում է հաշմանդամություն ունեցող մի երիտասարդի մասին, ով փորձում է ինքն իրեն ու նաև շրջապատի մարդկանց ապացուցել, որ անկախ խնդիրներից` ինքն էլ հասարակության լիիրավ անդամ է:
2013 թվականին ֆիլմն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: Ինչպես նաև մասնակցել հայկական ու ռուսական մրցույթ-փառատոներին` ստանալով պարգևներ:
Մուտքն ազատ է:
