Հեծանվարշավ դեպի Օհանավանք, Սաղմոսավանք
Սեպտեմբերի 15-ին՝ Սուրբ Խաչի տոնակատարության օրը, կայցելենք մի շարք եկեղեցիներ, իսկ հանգրվանը կլինի հայրենի բնության գեղատեսիլ կիրճերից մեկի՝ Քասախի կիրճի եզրին գտնվող Սաղմոսավանքը:
Երթուղին`
Երևան - Աշտարակ - Մուղնի - Կարբի - Օհանավանք - Սաղմոսավանք - Երևան:
Մեկնարկը` կիրակի օրը, սեպտեմբերի 15-ին, առավոտյան 09:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից:
Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Մասնակցելու պայմանները`
Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ:
Ովքեր ունեն ծխախոտի և ոգելից խմիչքի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան դա: