Կինո
Ոսկե ծիրան 2015. Չքնաղ մի տեղ
Երկու հուզումնալի սիրային եռանկյունիներ են բախվում, երբ գործնական ուղևորության ժամանակ ամուսնուն ընկերակցող Ելենան սիրահարվում է Պատագոնիայի վսեմ գեղեցկությանը և այն տղամարդուն, որն ուղեկցում է նրանց այդ վայրերով: Դրա հետևանքով ռեժիսոր Ալբերտը, վերադառնալով տուն՝ Լոս Անջելես, հարմարվում է ամուսնական կյանքի փլուզումից հետո միայնակ մնացած հոր կարգավիճակին: Երբ երկու հերոսները հաշտվում են իրենց իրականության հետ, կապանքները քանդվում են, և նոր հիմքեր դրվում: Ատոմ Էգոյանի պտղաբեր «Օրացույց»-ից ներշնչված ֆիլմը քննում է մի հարաբերության վերջալույսի և մեկ այլ հարաբերության արշալույսի միջև ընկած տարածքը:
