Ոսկե ծիրան 2015. Գետը կարմրել էր
Երեսուն ականատեսների վկայությունների միջոցով ֆիլմը պատկերում է 1915-ին Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը վերապրածների որոնումը: Քննարկվում են ցեղասպանության պատճառները հայոց և թուրքական պատմությունների համատեքստում: Մեծ տեղ է հատկացված հայերի տեղահանման հրամաններին, ամերիկացի միսիոներների և հյուպատոսների հաղորդումներին, որբ երեխաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքին ու նրանց աքսորին դեպի անապատ, բռնի դավանափոխությանը, ինքնության կորստին և գաղտնի հեռագրերին: Ֆիլմը հանդիսատեսին տանում է լեգենդար Եփրատ գետի լեռնային ջրերից մինչև Սիրիայի տոթակեզ անապատներ` մեկ ու կես միլիոն բնաջնջված հայերի վերջին օթևանը: Աշխարհագրական առումով կինոնկարն սկսվում է Հին Հայաստանի լեռնաշխարհից, որտեղ ենթադրաբար Եդեմի այգին էր` Արարատ լեռան մոտակայքում: Այս ճանապարհի մյուս հանգրվաններն են Հալեպը` Հյուսիսային Սիրիայում, Եփրատի միջնամասի երկայնքով տեղավորված համակենտրոնացման ճամբարների վերահսկիչ կենտրոնը: Ֆիլմն ավարտվում է Դեյր Զոր անապատում, որտեղ տեղի է ունեցել փախստական երեխաների ամենամեծ զանգվածային ջարդն ու հրկիզումը անձավներում: Որոնումն ավարտվում է պատմական Հայաստանից երեք արաբացած փրկվածների հայտնաբերմամբ:
