Կինո
Ոսկե ծիրան 2015. Վարկային գիծ
40-ամյա Նինոն Խորհրդային Միությունում ապրել է բարեկեցիկ կյանքով, բայց այժմյան Վրաստանում դժվարանում է հարմարվել փոփոխություններին: Նա մասնակից է դառնում հիպոթեկային վարկեր վերցնելու ամենից տարածված գործին: Աստիճանաբար խրվում է պարտքերի մեջ, սա դառնում է մի արատավոր շրջան, որից նա ելք չունի: Նինոյի պատմությունը մեկն է այն 172 հազար 300 ընտանիքների պատմություններից, ովքեր 2009-13 թթ. հիպոթեկային վարկերի պատճառով կորցրել են իրենց տները:
