Ոսկե ծիրան 2015. Նարնջագույն բաճկոնով մարդը
Հավաքական զայրույթ է եռում: Նա և հարյուրավոր աշխատավորներ զրկվել են գործից, որովհետև գործատուն եսասիրաբար որոշել է վաճառել իր նավահանգիստը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ աղքատները վճարում են, իսկ հարուստները՝ վարձատրվում: Բայց ոչ այս անգամ: Համազգեստը հագին և գործիքները ձեռքին՝ նա գաղտագողի թափանցում է տնօրենի տուն և սառնասրտորեն սպանում նրան: Տնօրենի ցնցող ընկերուհին արժանանում է նույն բախտին: Արդարություն է հաստատվում: Դիակները հաջողությամբ նկուղում թաքցնելուց հետո նարնջագույն բաճկոն հագած մարդը վերջապես կարող է տոնել իր հաղթանակը. եկել է բարձրակարգ ռեստորանների, աղջիկների և շքեղ մեքենաների պահը: Հարկավոր է միայն յուրացնել զոհի ինքնությունը: Բայց լավ ժամանակներն արագ են անցնում: Նա հազիվհազ անցել է նոր կյանքը վայելելուն, երբ ինչ-որ տարօրինակ ձայներ սկսում են խանգարել քունը: Հոգու խաղաղությունը ևս խաթարվում է մի տարօրինակ կերպարի ներխուժմամբ, չհաշված այն սպառնալի ստվերը, որ լրտեսում է նրան հեռվից՝ մի լուռ դիտորդ, որ զննում է նրա ամեն քայլը: Ջղագրգիռ մոլեգնությունը սկիզբ է առնում, երբ խելահեղությունը կլանում է նարնջագույն բաճկոնով մարդու միտքը:
