Կինո
Ոսկե ծիրան 2015. Աղավնին նստել էր ճյուղին՝ մտորելով կյանքի մասին
Ինչպես ժամանակակից Դոն Կիխոտ և Սանչո Պանսա, Սեմն ու Ջոնաթանը՝ նորույթների երկու շրջիկ վաճառական, մեզ տանում են գունեղ թափառումների մարդկային ճակատագրերի միջով: Մի ճամփորդություն, որ ցուցադրում է եզակի ակնթարթների գեղեցկությունը, այլոց ոչնչությունը, մեր ներսի հումորն ու ողբերգականությունը, կյանքի հոյակապությունն ու մարդու փխրունությունը:
