Կինո
Ոսկե ծիրան 2015. Սանդվիչ կղզու մարդը
12-ամյա Լիոն միայնակ մոր միակ զավակն է և դպրոցում առաջադրանք է ստանում նկարագրել իր հոր ծննդավայրը: Խնդիրն այն է, որ նա երբեք չի տեսել հորը: Շուտով Լիոն պարզում է, որ հայրը ծնունդով Հարավային օվկիանոսի մի կորած-մոլորած ու անբնակ փոքրիկ կղզուց է, որը զվարճալի անուն ունի` Սանդվիչ: Որոշելով գտնել հորը` տղան երկար ու վտանգալի ճանապարհ է ձեռնարկում դեպի Սանդվիչ կղզի:
