Կինո
Ոսկե ծիրան 2015. Արծաթազօծ ջուր. Սիրիայի ինքնանկարը
Սիրիայում ամեն օր YouTube-ի օգտատերերը նկարահանումներ են անում, ապա մեռնում, մյուսները սպանում են, հետո նկարում: Սիրիայի հանդեպ անսպառ սիրուց մղված՝ Ուսամա Մոհամեդը կարծում է, որ Փարիզում կարող է նկարահանել միայն երկինքը և մոնտաժելով տեսնայութը՝ տեղադրել YouTube-ում: Ֆրանսիայում նրա օտարության և հեղափոխության միջև գոյություն ունեցող լարումից անսպասելի հանդիպում է ծնվել: Հոմսում մի երիտասարդ քրդուհի, զրույցի բռնվելով նրա հետ, հարցրել է. «Եթե ձեր խցիկն այստեղ՝ Հոմսում լիներ, ի՞նչ կնկարեիք»: «Արծաթազօծ ջուրը» այդ անսպասելի հանդիպման պատմությունն է:
