Ոսկե ծիրան 2015. Դասը
Նադեժդան իր աշակերտներին զգուշացնում է, որ աչքը դպրոցական գողի վրա է պահում: Նա հայտարարում է, թե նրան բռնելու դեպքում դասարանցիները հետ կստանան իրենց նախաճաշի գումարը, իսկ գողը «լավ դաս» կառնի: Տունդարձի ճանապարհին Նադեժդային մի ուրիշ խնդիր է անակնկալի բերում. դատական կատարածուն սպառնում է գրավ դրած սեփականություւնից զրկել: Ամուսինը մի քանի վարկային մարում չի կատարել այն բեռնատարի համար, որը գնել է նորոգելու և ապա վաճառելու նպատակով: Այժմ ամբողջ վարկը պետք է անմիջապես մարվի, ուստի Նադեժդան փող է վերցնում վաշխառուից՝ մտադրվելով վերադարձնել բեռնատարի վաճառքից հետո: Սակայն ժամանակն անցնում է, իսկ բեռնատարի նորոգումը՝ մնում: Վաշխառուի պարտքը վճարելու ելք չկա, և վերջինս սկսում է ճնշել Նադեժդային: Նա փող է փնտրում, բայց ապարդյուն: Բեռնատարը, տունը, մայրիկի ոսկե ատամները... ոչինչ բավարար չէ: Վաշխառուն սպառնում է վնաս տալ նրա երեխային, եթե փողը չստանա: Սարսափած և հուսահատ Նադեժդան բանկ է կողոպտում: Վճարում է վաշխառուի վարկը, իսկ հետո պարզում, թե ով է դպրոցական գողը, միայն թե այլևս չգիտի, թե ինչ դաս պիտի տա նրան:
