Կինո
Ոսկե ծիրան 2015. «Ֆիդելիո». Ալիսի ոդիսականը
Ալիսը 30-ամյա կին նավաստի է` սիրահարված, բայց դեռ չամուսնացած: Մինչ ընկերը՝ Ֆելիքսը, սպասում է ցամաքում, նա տեղավորվում է «Ֆիդելիո» հին բեռնատար նավում որպես երկրորդ մեքենավար: Տախտակամածին պարզում է, որ ոչ միայն փոխարինում է վերջերս վախճանված մասնագետին, այլև որ նավապետը իր առաջին մեծ սերն է՝ Գաելը: Ալիսն իր խցում գտնում է նախկին մեքենավարի օրագիրը և կարդալով բովանդակությունը՝ տեխնիկական խնդիրների հաշվետվություն, սեքսուալ հաղթանակներ և անպատասխան սիրո տվայտանքներ, զարմանքով բացահայտում է, որ այդ ամենն արձագանքում է սեփական ուղևորությանը: Մինչ նավը հանգրվանում է զանազան նավահանգիստներում, Ալիսը տղամարդկանցից կազմված անձնակազմում ռոմանտիկ զգացմունքների տատանումներ է ապրում, բայց և ջանում է չշեղվել իր ճանապարհից:
