Ոսկե ծիրան 2015. Փյունիկ
1945-ի հունիս: Ծանր վիրավոր, ավերված դեմքով, Օսվենցիմից փրկված Նելլին վերադառնում է Բեռլին: Նրան ուղեկցում է հրեական գործակալության աշխատակիցն ու Նելլիի նախապատերազմյան շրջանի ընկերը՝ Լենեն: Դեմքի վիրահատությունից դեռ նոր կազդուրվող Նելլին անտեսում է Լենեի զգուշացումները և ճանապարհվում փնտրելու ամուսնուն ու իր կյանքի սիրուն՝ Ջոնիին, որը, ամուսնական ուխտին հավատարիմ, երկար ժամանակ պաշտպանել է նրան նացիստական հալածանքից: Նելլիի ընտանիքը զոհ է գնացել Ողջակիզմանը: Ջոնին համոզված է, որ կինը ևս զոհվել է: Երբ Նելլին գտնում է ամուսնուն, սա չի հավատում, որ նա իրոք կինն է: Նելլիի ընտանիքի ժառանգությունը պահպանելու համար Ջոնին նրան առաջարկում է ստանձնել իր կնոջ դերը: Նելլին համաձայնում է և դառնում իր իսկ ինքնակոչիկը: Նա ուզում է իմանալ՝ Ջոնին սիրե՞լ է իրեն, թե՞ չէ, դավաճանե՞լ է: Նելլին ուզում է վերադարձնել իր նախկին կյանքը:
