Ոսկե ծիրան 2015. Մենք երիտասարդ ենք, մենք` ուժեղ
1992-ին Արևելյան Գերմանիայի Ռոսթոք քաղաքը դեռ համակերպվում է Բեռլինի պատի վերջերս կատարված փլուզման հետևանքներին: Երիտասարդների գործազրկությունը մեծ է, իսկ գաղթական աշխատավորներին բնակեցրել են քաղաքի արվարձանների սոցիալիստական շրջանի բարձրահարկերում: Գնչուներից և մեծաքանակ վիետնամցիներից կազմված փոքրամասնությունը դարձել է տեղացիների դժգոհության նշանակետը, ինչն էլ մի օրում վերաճում է թշնամանքի և բռնության: Դեպքերը ներկայացվում են Ստեֆանի`տեղական նեոնացիստական շարժմանը միացած երիտասարդի, նրա հոր` տարիքն առած սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործչի և Լիենի` վիետնամցի բանվորի աչքերով: Մինչ սերնդային, գաղափարական և ռասայական լարվածությունը սրվում է, կինոխցիկը սուրում է քաղաքով մեկ՝ միավորում կերպարներին և ստիպելով նրանց տեսնել միմյանց ու շրջապատը նոր լույսի տակ:
