Կինո
Ոսկե ծիրան 2015. Քլինչ
Ֆյոդորովը գրականության ուսուցիչ է դպրոցում և ծանր օր է անցկացրել: Երկու հերթափոխ, ծնողական ժողով, տնօրենի նախատինք… Բացի դրանից, Ֆյոդորովի կինը ձեռնարկել է իրենց փոքր բնակարանի վերանորգումը: Ի լրումն այս ամենի՝ տան ճանապարհին մի տարօրինակ անծանոթուհի հետապնդում է նրան: Մոտենալով` կինը թռցնում է նրա պայուսակն ու փախչում: Ֆյոդորովը փորձում է նրան բռնել, և չհաջողելով՝ պողպատի մի կտոր է նետում վրան: Գողը վայր է ընկնում, լալիս, բողոքում իր ծանր կյանքից և ապա հանկարծ սկսում Ֆյոդորովին մեղադրել իր ընկերուհուն ինքասպանության հասցնելու համար: Նա սպառնում է նաև, թե կկանչի իր գանգստեր փեսացուին: Ֆյոդորովը եզրակացնում է, որ կինը խելագար է և որոշում է հեռանալ: Նրա մտքով չի անցնում, որ սա մի վտանգավոր ծանոթության սկիզբն է:
