Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում
Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում
Կատակերգություն 2 գործողությամբ
Խորհրդականը, սիրուհին և... դիակը
Երբ ամեն ինչ պետք է կատարյալ ընթանար, բայց ... մի անսպասելի հանգամանք փոխում է խաղի կանոնները։
Վարչապետի խորհրդականը որոշել է գաղտնի ժամադրություն ունենալ, բայց հինգաստղանի հյուրանոցի համարում նրան սպասում է ոչ թե ռոմանտիկ գիշեր, այլ իսկական խառնաշփոթ։
Խառնաշփոթի, թաքցված գաղտնիքների ու անզուսպ ծիծաղի երեկո
Կկարողանա՞ նա դուրս գալ այս խառնաշփոթից, թե ավելի կխճճվի։
Տոմսերի արժեքը` 3000, 4000 դր.:
14 տարեկանից ցածր երեխաների մուտքը երեկոյան ներկայացումներին արգելվում է
Սիրելի՛ հանդիսատես,
Ընդառաջ գնալով Ձեր խնդրանքին և հաշվի առնելով քաղաքի խցանումներն ու աշխատանքային օրվա ուշ ավարտը, 2026 թվականի հունիսից ներկայացումները կմեկնարկեն ժամը 19:30-ին՝ նախկին 19:00-ի փոխարեն:
Տեղեկացնում ենք, որ ներկայացման մեկնարկից հետո դահլիճի դռները փակվում են և մուտքը դահլիճ խստիվ արգելևում է 19:30-ից հետո: Ցավոք ուշանալու դեպքում կարող եք դահլիճ մտնել միայն ընդմիջման ժամանակ: Խնդրում ենք թատրոն գալ առնվազն 15 րոպե շուտ:
Շնորհակալ ենք ձեր պատասխանատու վերաբերմունքի և մեզ հետ լինելու համար
Կազմակերպիչ՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն ՀՈԱԿ
