Կինո
Ոսկե ծիրան 2015. Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը
Ֆիլմը պատմում է հայ ազգի մեծ բարեկամ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի մասին: Մարիա Յակոբսենի օրագիրը լի է հայերի դեմ թուրքերի գործած ոճրի վկայություններով: 1982-ին նա Լիբանանում հիմնեց «Թռչնի բույնը» որբանոց-քոլեջը, որտեղ ապաստանեցին եղեռնը վերապրած բազմաթիվ երեխաներ: Ուշք չդարձնելով անմիջական շփման վտանգին՝ Յակոբսենը խնամում էր տիֆով և այլ հիվանդություններով վարակված հայ երեխաներին: Որբերը նրան անվանում էին «մայր Յակոբսեն»: 1950-ին Մարիա Յակոբսենն արժանացավ Դանիայի Թագավորության «Ոսկե մեդալ» և 1954-ին՝ Լիբանանի «Պատվո ոսկե մեդալ» մրցանակներին:
