Կինո
Ոսկե ծիրան 2015. Խավարում
Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը: Երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը, և մարդկության ամբողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Իսկ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ բաժին են հասնում երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մի ակնթարթում հայտնվում են անդունդում:
