Կինո
Ոսկե ծիրան 2015. Դարի նախագիծը
Ինչ-որ համաճարակ կա. գուցե մոծակների՞ց է: Արևադարձային տենդի դեմ պայքարող հանրային ընկերության կողմից երկու ծխահարող պատրաստվում են մանրէազերծել ENC-ի՝ Էլեկտրամիջուկային քաղաքի բարձրահարկերի թաղամասի բազմաթիվ բնակարաններից մեկը: Մի ժամանակ Էլեկտրամիջուկային քաղաքը Կարիբյան ծովում առաջին միջուկային էլեկտրակայանի կառուցման խորհրդային-կուբայական մեծ նախագծի մի մասն էր: Այժմ այս աշխարհի խղճուկ մնացորդները ծանրացած են երեք մենավոր մարդկանց ուսերին, ովքեր, ի տարբերություն իրենց ձկնիկ Բենխամինի, դեռ չեն սովորել շնչել ջրի տակ:
