Կինո
Ոսկե ծիրան 2015. Վարպետը և Տատյանան
Ոմանք նրան խելագար էին կոչում, մյուսները՝ հանճար: Որովհետև տանը կենդանի առյուծ էր պահում: Որովհետև առաջինն էր, որ լիտվական միջավայրից այն կողմ անցավ և վավերագրեց խորհրդային հանրապետությունների տարերային իրականությունը: Նա շատ էր աշխատում և շատ էր խմում: Ապրում էր Վիլնյուսում իր գեղեցկուհի կնոջ՝ Տատյանայի հետ: Նրանք 70-ականների կենսալի զույգն էին: Նույնքան կենսալի, որքան իրենց տունը, որ միշտ լի էր մարդկանցով, գինով, ամբողջ գիշեր ձգվող զրույցներով, Խորհրդային Միության ամենահեռավոր վայերերից եկած հյուրերով: Նա տարված էր ճշմարտության և լուսանկարչության հանդեպ ունեցած կրքով: «Վարպետը և Տատյանան» պատմություն է լուսանկարչության ըմբոստ հանճարի, կրքոտ սիրո և համակարգի կողմից կործանված ևս մի կյանքի մասին:
