Կինո
Ոսկե ծիրան 2015. Բեվըրլի
Ֆիլմը խառնածին աղջկա մասին է, որը ջանում է 1980-ականների Լեսթերի մշակութային փոփոխական միջավայրում իր ինքնությունը ձևավորել: Անցումը քայքայվող, չքավոր քաղաքային միջավայրից դեպի մաքուր արվարձանի համեմատական բարեկեցությունն ու տեսական ապահովությունը Բևին չի տալիս երազած հույսն ու հնարավորությունները: Ծանոթ թշնամին ներկա է. սպառնալիք, որ սեփական անվտանգությունից էլ վեր է` քրոջն ու եղբորը պաշտպանելու կարևորությունը: Կոփելով կամքը և դիմելով խորամանկության` Բևը փորձում է նոր միջավայրը վերափոխել ինչ-որ հաճելի բանի, բայց արդյունքն իր ձգտումների հակառակն է:
