Կինո
Ոսկե ծիրան 2015. Միակ ելքը
Ֆիլմը աբսուրդ կոմեդիա է` ներշնչված Ժորժ Պերեկի «Քնած մարդը» նովելից և Հերման Մելվիլի «Գրագիր Բարթլբին» պատմվածքից: Երիտտասարդ Ադամն ապրում է մոր հետ և տարիներ շարունակ տնից դուրս չի եկել: Մոր մահից հետո Ադամի կյանքը գլխիվայր շուռ է գալիս: Քանի որ նա ի վիճակի չէ առանց մոր հոգատարության և խնամքի ինքնուրույն գործել, որոշում է հետևել իր փոստատար ընկերոջ խորհրդին և մոր նախկին սենյակը վարձով տալ մի աղջկա, որը և այսուհետ պետք է հոգ տանի նրան:
