Կինո
Ոսկե ծիրան 2015. Սիրելի քույրեր
1788-ի ամառ, Ռուդոլշտադտ: Ըմբոստ բանաստեղծ Ֆրիդրիխ Շիլլերը և թյուրինգյան ազնվականության ներկայացուցիչ երկու անփող քույրեր անմոռանալի ժամանակ են անցկացնում միասին, որը նրանց ընդմիշտ կապում է միմյանց: Անհաջող կերպով ամուսնացած Քարոլինե ֆոն Բյոլվիցը և նրա ամաչկոտ քույրը՝ Շարլոթե ֆոն Լենգեֆելդը, լուրջ են ընդունում ամեն ինչ կիսելու իրենց երդումը: Շարլոթեն ամուսնանում է Շիլլերի հետ, որպեսզի երեքով ապրեն պատշաճության քողի տակ: Քարոլինեն, որի վեպը Շիլլերը հրատարակում է անանուն, լքում է ամուսնուն: Սիրային եռանկյունու փխրուն հավասարակշությունը խախտում է նրա հղիությունը: Բայց Շիլլերը որոշում է երկու քույրերի համար էլ պայքարել:
