Կինո
Ոսկե ծիրան 2015. Կորչակ
1930-ականների Լեհաստանում Հենրիկ Գորդշմիտն իր գրվածքներով, ուսմունքով ու մանկական ռադիոհաղորդումներով պաշտամունքային դեմք էր Յանուշ Կորչակ անվամբ: Ինչևէ, հակահրեականության վերելքի հետ Կորչակի ռադիոհաղորդումը փակվում է, բայց նա մնում է հանդգնորեն լավատես: Նացիստների Լեհաստան ներխուժելուն պես հրեա Կորչակին և նրա որբերին տեղափոխում են նորաստեղծ գետտո, որտեղ նա ջանում է սնունդ հայթայթել և երեխաներին պաշպանել համատարած բռնությունից ու սովից: Կորչակը հրաժարվում է բարյացակամ վերաբերմունքից կամ փախուստի հնարավորությունից` մնալով երեխաների հետ: Երբ որբերին արտաքսում են Տրեբլինկա համակենտրոնացման ճամբար, նա մերժում է փախչելու վերջին առաջարկները և նրանց ուղեկցում դեպի մահ գազախցերում:
