Կինո
Ոսկե ծիրան 2015. Կտոր մը երկինք
Մորաքրոջ և նրա արհեստավոր ամուսնու խնամքի տակ է մեծանում երկչոտ Թորիկը: Ամեն ինչ կարող էր խաղաղ ընթանալ, բայց Թորիկը, մեծանալով, ամուսնանում է հասարակաց տան աղջկա հետ: Քաղաքը չի կարող ներել նրան, բայց երիտասարդը հանուն իր երջանկության վճռականություն և համարձակություն է ցուցաբերում:
