Կինո
Ոսկե ծիրան 2015. Միքայել հրեշտակապետի կանայք
Ամեն կիրակի հինգ մեջին տարիքի կին պատարագ է մատուցում առանց հոգևորականի: Մի քանի տարի առաջ Միքայել Հրեշտակապետի եկեղեցու երգչախումբը ավելի մեծ էր... Հայաստանի հյուսիսում գտնվող Պրիվոլնոյե համայնքը հիմնադրել են ռուս զինվորականները 1850-ականներին: Երբեմնի ծաղկուն գյուղը այժմ անխնամ է, իսկ ռուս զինվորականների ժառանգները արտագաղթել են 1990-ականներից ի վեր: Նրանցից մնացել է մոտ 80 հոգի՝ հիմնականում ծեր կանայք: Նրանց կյանքը աշխարհից լքված այս անկյունում իմաստավորում են հավատը և եկեղեցին: Ֆիլմը ներկայացնում է նրանց երկու օրը Սուրբ երրորդություն տոնին:
