Կինո
Ոսկե ծիրան 2015. Եգիպտացորենի կղզին
Ինգուրի գետը բնական սահման է Վրաստանի և Աբխազիայի միջև: Գարնանային հոսանքներից մեկը գետում ստեղծում է կղզյակ, որն ասես եգիպտացորեն աճեցնելու համար լինի: Համենայն դեպս, այդպես է կարծում ծեր գյուղացին, որի արևահար դեմքը հիշեցնում է տասնյակ տարիներ նրա ոտնատակ տված հողը:
