Կինո
Ոսկե ծիրան 2015. Հռոմից ավելի հին մայրաքաղաքը
Ֆիլմը նվիրված է Երևանի պատմությանը՝ սկսած անհիշելի ժամանակներից: Գիտահանրամատչելի լեզվով ներկայացված է Հայաստանի մայրաքաղաքի պատմությունը, որն ուղեկցվում է հարուստ պատկերազարդումներով՝ հնագիտական պեղումներից հայտնաբերված գտածոներ, մատենագիրների վկայություններ, հին քարտեզներ, հարուստ տեսողական և լուսանկարչական նյութեր, այդ թվում՝ արխիվային փաստաթղթեր: Ֆիլմում տեղ են գտել հարցազրույցներ մի շարք օտարազգի գիտնականների հետ: Նկարահանումները, բացի Երևանից, կատարվել են Սիրիայում, Արևմտյան Հայաստանում, Իրանի տարածքում, Հռոմում, Լոնդոնում, Մոսկվայում, Կանադայում և այլ երկրներում: