Կինո
Ոսկե ծիրան 2015. Տաքսի
Դեղին տաքսին ընթանում է Թեհրանի թրթռուն ու գունագեղ փողոցներով: Շատ տարբեր հաճախորդներ են նստում տաքսի, և յուրաքանչյուրն անկեղծորեն արտահայտում է իր հայացքները, մինչ վարորդը հարցուփորձ է անում, որը հենց ռեժիսոր Ջաֆար Փանահին է: Բջջային հեռախոսի վահանակին տեղադրված տեսախցիկն այս կոմիկական ու դրամատիկ երթի ընթացքում դրոշմում է Իրանի հասարակության ոգին…
