NEWMAG-ը Полуночники ակումբում
Հուլիսի 16-ին՝ ժամը 20:30-ին «Հացառատ Fresca» կաֆե-համալիրի (Պարոնյան 30) Полуночники ակումբի դահլիճում տեղի կունենա newmag ամսագրի ամառային հանդեսի շնորհանդեսը:
Ամսագրի շապիկին ֆրանսիացի ամենահայտնի ժամանակակից գրող Բեռնար Վերբերն է: Երեկոյի ընթացքում Newmag-ը կներկայացնի Բ. Վերբերի հետ բացառիկ հարցազրույցից հատվածներ. ինչ և ինչպես խոսեց, ինչն էր տպավորել նրան Երևանից, նոր գրքի թարգմանությունը և հաջորդի տպագրությունը:
newmag-ը նախաձեռնել է գրական հանդիպում-քննարկում ֆանտաստ գրողի գրական ստեղծագործությունների, նոր համարի ու Երևանում Վերբեր կարդալու մասին: Երեկոն կվարի Արտակ Ալեքսանյանը, ով կներկայացնի նաև ամսագրի առաջիկա անելիքները, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը կխոսի Վերբերի և հայ ժամանակակից կոմերցիոն գրականությունից: Ինչպես նաև նախատեսվում է stand-up շոու և կենդանի հնչողությամբ ջազային երաժշտություն:
Հյուրասիրությունը` գինի, պանիր և օրգանական տեխնոլոգիայով աճեցված ծիրան:
Մուտքն ազատ է:
