Բաց դաս. «Արի' նկարենք»
Նարեկացի Արվեստի Միությունը շարունակում է զարմացնել իր լուսավոր ու գունեղ նախագծերով: Այս անգամ, հուլիսի 17-ին` ժամը 19:00-ին, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արի' նկարենք» բաց դասերի առաջին հանդիպումը, որը կվարի նկարչուհի, Նարեկացի Արվեստի Միության թիմակից, միջոցառումների համակարգող, գույնն ու ձևն արժևորող Լիլիթ Վարդումյանը:
Այս բաց դասը ուղղված է 14 տարեկանից բարձր բոլոր անձանց, ովքեր շատ մեծ ցանկություն ունեն, բայց ինչ-ինչ պատճառներով չեն համարձակվում նկարել: Հանդիպման ընթացքում ներկաները կփոխեն իրենց պատկերացումները նկարչության վերաբերյալ, կհասկանան, որ նկարել կարող են բոլորը: Բաց դասին մասնակցել ցանկացողները կարող են ներկայանալ իրենց նախընտրած նյութերով (կտավ, թուղթ, յուղաներկ, ջրաներկ, մատիտ, ածուխ, պաստել և այլն): Չենք մոռանում վրձինների ու ջրամանների, ինչպես նաև անկաշկանդ լինելու ու երևակայությունը չսահմանափակելու մասին:
Արի’ նկարենք, չէ ՞ որ կարողությունից առավել կարևոր է ցանկությունը:
Մասնակցության համար խնդրում ենք նախապես ամրագրել տեղերը: Սիրով սպասում ենք բոլորիդ:
Մուտքն ազատ է:
