The Golden Twenties: A ONEArmenia Fundraising Soirée
Տիկնայք` պայուսակների մեջ գցեք կարմիր շրթներկը, և, պարոնայք, ժամանակն է, որ ուղղեք Ձեր փողկապները, քանի որ խենթ 20-ականներն են վերադառնում: ONEArmenia-ն հուլիսի 23-ին` երեկոյան 19:30-ից, հրավիրում է փայլելու իր հյուրերին` Արարատ Վելի քանթրի քլաբում:
Հագուստը պետք է լինի տպավորիչ և այդ դարաշրջանին հատուկ։ (Սա կատակ չէ. մենք պատրաստվում ենք ետ բերել ոսկյա ժամանակները)։
Կլինի կենդանի երաժշտություն, դիջեյ, և ողջ երեկոյի ընթացքում կխաղարկվեն տարբեր տեսակի նորաոճ մրցանակներ։ Հյուրասիրությունն ապահովում է Kandinsky բառ-ռեստորանը։ Մուտքի տոմսն արժի 10000 դրամ: Երեկոյի ողջ հասույթը կուղղվի Տավուշի սահմանամերձ գյուղերում ջերմոցների կառուցմանը: Մուտքի գնի մեջ խմիչքը ներառված չէ:
Դե ինչ, արդեն լսո՞ւմ եք ջազի ռիթմը: Միացե՛ք մեզ տոնելու այն փաստը, որ ալկոհոլային բոլոր արգելքները մնացել են անցյալում։ Կտեսնվենք այնտե՜ղ։