Vaneni's Danish Dessert tasting evening
Սիրով հրավիրում ենք բոլորին Վանենի Վարդանյանի կողմից պատրաստված դանիական ավանդական դեսերտ էբլեսկիվեի(Æbleskiver) անվճար համտեսին:
Մենք նպատակ ունենք ներկայացնելու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց խոհարարական տաղանդները ու միասին վայելելու շաբաթօրյա երեկոն:
Վանենի Վարդանյանը հրաշալի անձնավորություն է, ով իր վարքագծով ու կենսակերպով լիովին նույնականանում է իր մասնագիտության` հոգեբանութան հետ: Ներկայումս, նա Դիլիիջանի Կենտրոնական դպրոցի հոգեբան է: Սովորել է Դանիայում և Անգլիայում: Երկար տարիներ վիկինգների հայրենիքում ապրելով ծանոթացել է նրանց ամենասիրված դեսերտի՝ էբլեսկիվեի պատրաստման գաղտնիքներին: Հանրության համար, բացի համեղ բաներ պատրաստելուց, գրում է նաև հոդվածաշար՝ նվիրված երեխաների դաստիարակությանը:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: