Վոկալ արվեստի վարպետաց դաս
Հուլիսի 30-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը և «Երգիչների միջազգային ասոցիացիա»-ն բոլորիդ սիրով հրավիրում են ներկա գտնվելու վոկալ արվեստի վարպետաց դասին, որը կվարի «Երգիչների միջազգային ասոցիացիա»-ի ԱՄՆ-ի մասնաճյուղի ղեկավար, Նյու-Յորք Սիթի օպերային թատրոնի մեներգիչ, պրոֆոսիոնալ կատարողական արվեստի դպրոցի վոկալ ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Վաղարշակ Օհանյանը:
Վարպետաց դասին մասնակցել ցանկացուղները կարող են գալ համապատասխան ծրագրով` ընգրկելով երկու գործ, որոնց վրա կցանկանան աշխատել: Կոնցերտմայստերների հետ և նոտաների պատճեներով ներկայանալը պարտադիր նախապայման է:
Վոկալ արվեստի վարպետաց դասին կարող եք ներկայանալ առանց տարիքային սահմանափակման: Լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու հուլիսի 31-ին կայանալիք համերգին և հնչեցնելու արդեն իսկ ընտրված գործերը` Նարեկացի Արվեստի Միության բեմահարթակից:
Սիրով սպասում ենք բոլորիդ: Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)