«Մեկ, երկու, երեք»․ ֆիլմի դիտում և քննարկում Արման Երիցյանի հետ
Այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Հայկական համայնապատկեր անվանակարգի «Լավագույն վավերագրական» ֆիլմ ճանաչվեց «Մեկ, երկու, երեքը․․․»։ Լոֆթը սիրով հրավիրում է ֆիլմի դիտման-քննարկմանը, որին ներկա կլինեն ռեժիսոր Արման Երիցյանը և ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը։
Մուտքն անվճար է:
«Մեկ, երկու, երեքը․․․» ներկայացնում է յուրահատուկ ծերերի յուրօրինակ պատմությունները, ովքեր ունեն ընդհանրական հետաքրքիր համայնք․ նրանց միավորում է պարային խումբը, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում։
Ամեն մի կերպարի անձնական պատումը ներկայացվելով՝ հմտորեն միահյուսվում է գլխավոր հերոսի շուրջը: Չնայած ամեն պատմություն խիստ անձնական է, և Ընտրյալների պայքարը բնորոշվում է հայաստանաբնակ լինելու հանգամանքով, ֆիլմում հնչող առավել մեծ հարցադրումները ընդհանրական են: Ամեն երկրում, քաղաքում և համայնքում մարդիկ ծերանում են և զգում խնամքի, ուշադրության կարիք: Միխայիլը և ընկերներն առաջին քայլեր են անում և կյանքի մայրամուտին վերջապես սկսում լիարժեք կյանքով ապրել։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)