A meeting with Tina Bastajian & screening of Coffee Deposits
Հուլիսի 29-ին` ժամը 20:30-ին հրավիրում ենք Ձեզ արվեստագետ Թինա Բաստաջյանի հետ հանդիպմանը և նրա ու Սեդա Մանավողլու «Coffee Deposits:::Topologies of Chance» ինտերակտիվ վավերագրական ֆիլմի դիտմանը:
Լեզուն ` անգլերեն և թուրքերեն:
Մուտքն ազատ է:
Թինա Բաստաջյանը մրցանակակիր ֆիլմ/մեդիա արվեստագետ և հետազոտող է: Ծնվել է Լոս Անջելեսում և այժմ բնակվում ու աշխատում է Ամստերդամում: Նրա վերջին տարիների աշխատանքները ներառում են փորձարարական մոտեցումներ պատմողական և վավերագրական ոճերում: Բաստաջյանի աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ փառատոններում, գալերիներում, գիտաժողովներում և թանգարաններում, ներառյալ Մոնրեալի բանավոր պատմության և թվային պատմասացության կենտրոնում, Սան Ֆրանցիսկոյի միջազգային ֆիլմերի փառատոնում, Նյու Յորքի ՍինեմաԻսթում, Ստամբուլի էլեկտրոնային արվեստի միջազգային գիտաժողովում, Փարիզի Պոմպիդու կենտրոնում, Հավանայի բիենալեում և այլուր: Բաստաջյանը երեք շաբաթով հրավիրված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն վարելու տեղային և բջջային պատմասացությանը նվիրված աշխատանոց:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)